«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենասարսափելի ցեղասպանություններից մեկն է, որը, ի դեպ, ճանապարհ է հարթել Հոլոքոստի համար, քանի որ Հիտլերը, վկայակոչելով հայերի ցեղասպանությունը, փաստարկել էր, որ աշխարհը ոչնչի ուշադրություն չի դարձնում»,- ասել է քաղաքագետը` Rusarminfo-ին տված հարցազրույցում։
Փորձագետի կարծիքով՝ բանաձևի հետագա ճակատագիրը՝ հնարավոր քվեարկությունը Սենատում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը բանաձևին, կախված կլինի ամերիկյան քաղաքականության իրողություններից։
«Ամեն դեպքում թուրք-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատթարացումը և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարդ անձնական հարաբերությունները և՛ նախագահ Օբամայի, և՛ Թրամփի հետ որոշ հավանականություն են ստեղծում, որ արդարությունը կհաղթանակի»,- ասել է Սատանովսկին։
Նրա խոսքով՝ Ցեղասպանության հարցում արդարությունը կհաղթանակի ոչ թե այն պատճառով, որ այդպես պետք է լիներ, այլ որովհետև այդպես են դասավորվում հանգամանքները։
Հիշեցնենք, որ նախօրեին Ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում կոնգրեսականները 405 կողմ, 11 դեմ ձայնով ընդունել են Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։