00:00:00

Վաշինգտոնը եւ Պեկինը, հնարավոր է, չհասցնեն ժամանակին ավարտել միջանկյալ առեւտրային համաձայնագրի շուրջ աշխատանքը

20:19, 30 հոկտեմբեր 2019

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ միջանկյալ առեւտրային գործարքը, հնարավոր է, ժամանակին չավարտվի, որպեսզի 2 երկրների առաջնորդները կարողանան այն հաջորդ ամիս ստորագրել Չիլիում, սակայն դա չի խոսում համաձայնագրի տապալման մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմից պաշտոնյային: ԱՄՆ եւ Չինաստանի բանակցողներն աշխատում են համաձայնագրի տեքստի ավարտման վրա, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարողանան այն ստորագրել նոյեմբերի 16-17-ը Չիլիում անցկացվող Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում: «Եթե այն (գործարքը) Չիլիում չստորագրվի, սա չի նշանակում, որ մասերի է բաժանվում: Դա ուղղակի նշանակում է, որ այն դեռեւս պատրաստ չէ,- ասել է վարչակազմի պաշտոնյան: - Մեր նպատակն է այն Չիլիում ստորագրելը: Բայց երբեմն տեքստերը պատրաստ չեն լինում: Բայց լավ առաջընթաց կա, եւ մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը ստորագրվելու է Չիլիում»: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը երեքշաբթի նույնպես ասել էր, որ այս պահին «երկու կողմերն աշխատում են տեքստի ավարտման վրա՝ Չիլիում ստորագրելու համար»: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների աշխատակից Ջուդ Բլանշետն ասել էր, որ գործարքի առաջին փուլը կվերադարձնի ստատուս քվոն, որն առկա էր մինչեւ 2017 թվականին առեւտրային պատերազմի մեկնարկը, բայց կասկածի է ենթարկել առաջընթացի ծավալը: Ավելի բարդ հարցերը, օրինակ՝ Չինաստանի արդյունաբերական քաղաքականությունը, պետական հաստատությունների համար սուբսիդիաները եւ տեխնոլոգիաների հարկադիր փոխանցումը, հետաձգվել են ավելի ուշ բանակցությունների ժամանակ քննարկելու, ասել էր նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր