00:00:00

«ORSIS–ի գործը»․ ովքեր են ՊՆ-ից կանգնած կեղծ գործարքի հետևում

17:47, 30 հոկտեմբեր 2019

Irakanum.am-ն իր նախորդ հրապարակումներում ներկայացրել էր, որ ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ARMS ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար: Այս մասին տեղեկությունն առաջինը շրջանառության մեջ դրեց ռուսական կողմը։ Մասնավորապես, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդեց, թե մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին, իբրև թե բավարարել է միայն ռուսական ընկերությունը: «Սակայն շուտով մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով, իրավաբանն էլ հայց է ներկայացրել, կատարվածի մասին տեղեկացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական կցորդը», - հաղորդել էր ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով․ - «ORSIS-ի՝ Հայաստանում գրանցված ռեզիդենտ ընկերությունը մի քանի տարի շարունակ Երևանին զենք է մատակարարել, փամփուշտներ ու տեխնիկական այլ միջոցներ»: «Հիմա մենք սև ցուցակում ենք», - ասել էին ռուսական ընկերության ներկայացուցիչները, պնդելով, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհարկի խոչընդոտներ է ստեղծել իրենց համար ու հավելյալ փաստաթղթեր պահանջել: - «Ստեղծված բարդ իրավիճակը սպառնում է չեղարկել Հայաստանում փամփուշտների գործարանի շինարարության նախագիծը», - հղում անելով ռուսական ընկերության ներկայացուցչին, հաղորդել էր ՌԻԱ Նովոստին՝ չմանրամասնելով՝ ինչն է նման ենթադրություններ անելու հիմքեր տալիս։ Գործակալությունը նաև պաշտոնյայի անունը չէր նշել: Irakanum.am-ին, սակայն հայտնի է դարձել, որ ընկերությունը իսկզբանե այլ ապրանքատեսակ է ներկայացրել, որն էլ չի ընդունվել ՀՀ ՊՆ-ի կողմից։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ ORSIS-ը ՀՀ բանակին ներկայացրել է գիշերային տեսադիտման սարք: Մարտականի փոխարեն ներկայացրել է որսորդական, այն էլ մարտականի գնով: Ամեն մեկի մեջ մոտ հազար դոլար ավելացված գնով, իսկ պատվերի քանակը մի քանի հարյուր հատ է եղել: Մինչդեռ որսորդական սարքը ոչ մի չափանիշներով չի կարող համապատասխանել մարտականին, ավելին այն նունիսկ վտանգավոր է կիրառման համար: ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ կեղծման գործում ներգրավված են նաև բարձր զինվորականներ, որոնք անձնական շահ են ունեցել գործի մեջ։ Այս հանգամանքով է պայմանավորված եղել, որ ՊՆ-ն դադարեցրել է համագործակցությունը հիշյալ ընկերության հետ։ Մամուլի հրապարակումների համաձայն ռուսական այս ընկերությունը «Промтехнологии» կոնցեռնի մասն է կազմում, իսկ Հայստանում ORSIS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն է: Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին: Հիմնադիրներն Արթուր Գալստյանն են եւ Գեւորգ Մանուկյանը: Նրանք պատահական անձիք չեն: Արթուր Գալստյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետն է, փոխգնդապետ է: 1996 թվականից սկսած զինված ուժերում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի տվյալներով՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը պատկանել է նրան: Նշենք, որ ընկերության հիմնադիրներից Գեւորգ Մանուկյանը եւս նախկինում զբաղեցրել է այն նույն պաշտոնը, ինչ հիմա զբաղեցնում է իր գործընկեր Արթուր Գալստյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ: Գեւորգ Մանուկյանն այժմ պահեստազորում է: Հավելենք, որ հատուկ սարքերի մատակարարումը չեղարկելու փաստով ORSIS-ը դիմել է վերաքննիչ հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, որից հետո հայց է ներկայացվել դատարան: Հարուցվել է քրեական գործ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր