00:00:00

Պաշտպանը հրապարակել է Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշումը

15:59, 30 հոկտեմբեր 2019

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշումը։ «Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշման, դրա հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան պարզապես հրապարակում ենք այդ որոշումն իր բոլոր «հիմնավորումներով» ու «պատճառաբանություններով»...»։ Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: Հոկտեմբերի 24–ին Արսեն Բաբայանը կալանավորվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալման որոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր