00:00:00

Հրայր Թովմասյան. «Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ մեր երկում ժողովրդավարության մշակույթի ամրապնդմանն ուղղված ջանքերը»

15:44, 30 հոկտեմբեր 2019

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «Փաստինֆո» գործակալության խնդրանքով արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տարածած հայտարարությանն ու դրա վերաբերյալ Հայաստանի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությանը: «Բնականաբար, ծանոթ եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանն ու «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ եղած դրույթներին հետևելը բխում են մեր պետության շահերից:Մեր արձագանքը պարոն Բուքիքիոյի կոչին հստակ է. Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի և երկխոսության ճանապարհով լուծելու իր պատրաստականությունը: Ողջունում եմ նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետևություններ անելու պատրաստակամության մասին մեկնաբանությունը»,- նշված է Սահմանադրական դատարանի նախագահի արձագանքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր