00:00:00

Այսօր մենք պատմություն կերտեցինք. Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

12:25, 30 հոկտեմբեր 2019

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկար, որում գրված է. «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: Մեկ այլ լուսանկարով էլ ռեալիթի-շոուի աստղը իր միլիոնավոր հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները: «Նայեք այս անհավատալի թվերին: Միացյալ Նահանգները հենց նոր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-գրել է նա:   Ուշագրավ է նաև, որ Քիմ Քարդաշյանը Twitter սոցիալական ցանցում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ կատարած գրառմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր