00:00:00

Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար. Սերժ Թանկյան

10:31, 30 հոկտեմբեր 2019

System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի որոշումը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին`ԱՄՆ պատմությունը եւ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների եւ նրանց բոլոր հարազատների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Այսուհետ Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեեւ վստահ եմ, որ նրանք կփորձեն: Կարեւոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ, որոնք կապված են նաեւ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Սենատի բանաձեւը հաջորդն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր