00:00:00

ՀՀ ոստիկանության պաշտոնյան մասնակցել է ՀԱՊԿ ոլորտային խորհրդի նիստին

23:09, 29 հոկտեմբեր 2019

Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների  համակարգող խորհրդի 21-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանը։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նիստի ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի արդյունքները։ Կողմերը, կարևորելով համատեղ աշխատանքը, հայտնել են համագործակցային դաշտն առավել ընդլայնելու պատրաստակամություն։ Առանձնահատուկ քննարկման առարկա է դարձել  պայքարի ոլորտում իրականացվող ռազմավարությունը, նոր մեխանիզմների մշակումն ու կիրարկումը։ Այս համատեքստում հնչել են առաջարկություններ։ Նիստի ավարտին կազմվել է համապատասխան արձանագրություն ու որոշում։ https://www.youtube.com/watch?time_continue=2&v=vHoTZr4gQEk
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր