00:00:00

Գողությունը բացահայտվեց, հազար դոլարը գողացել էր 43-ամյա կինը

21:29, 29 հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Աշտարակի մի խանութի տարածքում իր պայուսակից գողացել են հազար դոլար: Ոստիկանությունից հայտնում են, որ Աշտարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Աշտարակի Արցախի թաղամասում բնակվող 43-ամյա մի կին: Իր տնակից նա բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերված է: Նախապատրաստվում են նյութեր:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր