00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյին

19:18, 29 հոկտեմբեր 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել մեր երկրի եւ ՄԱԿ-ի միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ կարեւոր ծրագրեր: «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի գործնական ու ավելի նպատակային դարձնելու»,-նշել է նախագահ Սարգսյանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել կազմակերպության և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության, մասնավորապես կայուն զարգացման և նորարարությունների ոլորտում համատեղ օրակարգի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր