00:00:00

ԱՄՆ-ը պարտավոր է ազնիվ խոսել Հայոց ցեղասպանության մասին. Ադամ Շիֆ

15:00, 29 հոկտեմբեր 2019

Կոնգրեսական Ադամ Շիֆը համոզված է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ճիշտ ուղղությամբ արվելիք քայլ է:
 
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ունի շատ կարևոր բարոյական պատասխանատվություն, այն է՝ ուղիղ և ազնվորեն խոսել 1915-1923 թթ. մեկուկես միլիոն հայերի կանխամտածված կոտորածի մասին»,- Շիֆի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայն»-ի հայաստանյան ծառայությունը:
 
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսում նախանշված է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին №296 բանաձևի հարցով պատմական քվեարկությունը: Փաստաթղթի համահեղինակներից մեկն էլ կոնգրեսական Ադամ Շիֆն է:
 
Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հանդես է եկել բանաձևի ընդունման դեմ պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ 1915 թ. իրադարձությունները չունեն իրավական ու պատմական փաստարկներ:
 
Ի դեպ, Ադամ Շիֆն ուրախությամբ փաստել է նաև, որ եթե նախկինում որոշ կոնգրեսականներ կիսում էին Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, ապա ներկայում նրանց թիվը նվազել է, և թուրքական լոբբին այդ հարցում մեծաթիվ կողմնակիցներ չի ունենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր