00:00:00

Հայկ Մարտիրոսյանն ընդունել է առաջարկը․ նա կաշխատի որպես հարկային տեսուչ

14:19, 29 հոկտեմբեր 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր այս տարվա ապրիլի 9-ին Երեւանի Արարատյան ավտոմաքսատուն իր այցելության օրը տեղի ունեցած միջադեպին: Նա, մասնավորապես, գրել էր․ «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար: Հ.Գ. Ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը եւ այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով: Առաջիկայում պատրաստվում եմ այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ»: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ամիսներ առաջ աշխատանքից ազատված Հայկ Մարտիրոսյանը ընդունել է առաջարկությունը եւ կվերադառնա համակարգ աշխատելու։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Մարտիրոսյանը կաշխատի որպես մաքսային տեսուչ՝ ՆԱՎ-ում, որը հավասարազոր է նրա նախկին աշխատանքին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր