Մարզերը ճանապարհային նշաններով զինելը կապված է ֆինանսավորման խնդրի հետ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Հայաստանի ճանապարհների անվտանգության թեմայի քննարկումների շրջանակում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը օրենսդրական հարթությունում է, ինչը հանգեցնում է այն բանին, որ իշխանությունները տեղերում ֆինանսական միջոցների անբավարարություն են զգում։ «Օրինակ, քաղաքներում արագության հնարավոր նվազման հարցը, այդ թվում դպրոցների մոտ, որը հնչեցվել է այսօրվա քննարկման ընթացքում, կապված է օրենքի, ինչպես նաեւ ճանապարհային նշումները փոխելու անհրաժեշտության եւ ճանապարհային նշաններ տեղադրելու հետ»,- պարզաբանել է Պետրոսյանը։
Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, իր հերթին, առաջարկել է Գյումրիում իրականացնել պիլոտային նախագիծ դպրոցների մոտ արագությունը նվազեցնելու վերաբերյալ՝ ավելացնելով, որ նախապես հարկավոր է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել եւ լուծել ֆինանսների խնդիրը։
Նշենք, որ Երեւանում ընթանում են քննարկումներ Հայաստանի ճանապարհների անվտանգության վերաբերյալ՝ «Ավելի անվտանգ քաղաքներ. ճանապարհները եւ հետիոտների աջակցությունը Գյումրիում» ծրագրի շրջանակում։