00:00:00

Փաշինյանը՝ ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

13:17, 29 հոկտեմբեր 2019

ՀԱՊԿ անդամ պետությունները Ադրբեջանին ամենաշատը զենք վաճառող երկրներից են, այդ թվում՝ նաև Ռուսաստանը։ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ այս մասին հիշեցրել է զրույցը վարող Վլադիմիր Սոլովյովը։ Նա հարցրել է`ինչպես է Փաշինյանը վերաբերվում դրան։ «Դա ՀԱՊԿ արդյունավետության հարց է»,- ասել է ՀՀ վարչապետը։ Փաշինյանը բացատրել է, որ ինչպես ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ևս Հայաստանի առաջնահերթությունը կազմակերպությունը արդյունավետ դարձնելն է։ Նրա խոսքերով՝ դա հեշտ գործ չէ, բայց ՀՀ վարչապետը հույս ունի, որ երկխոսության արդյունքում հնարավոր կլինի հասնել դրան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր