00:00:00

Ադրբեջանը և Թուրքիան միասնական օրակարգ ունեն Հայաստանի վերաբերյալ. եթե Թուրքիայի մոտ ամեն ինչ հաջողվի Սիրիայում, Ադրբեջանն իր ուժերը փորձելու է Արցախում. ադրբեջանագետ

13:01, 29 հոկտեմբեր 2019

Ադրբեջանում վերադասավորում, վերադիրքավորումներ են պայքարող կլանների միջև: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած պանելային քննարկմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:  «Ալիևը Ադրբեջանը կամաց-կամաց տանում է պոստ-նավթային շրջան, նրանք որոշեցին էկոնոմիկան ռեֆորմների ենթարկել և ապրել ավելի համեստ, իրենց հնարավորությունների սահմաններում, որը գնալով ավելի քչանալու է»,-ասաց նա և նշեց, որ գալիք ՏԻՄ ընտրությունները ընդդիմության  համար շանս է՝ ուժերը փորձելու: Ամեն դեպքում, Անժելա Էլիբեգովան ասաց, որ Ադրբեջանում ներքին կայունության լուրջ վտանգներ չի տեսնում: «Ամեն ինչ կախված է Ալիևի խելամտությունից, եթե թողնի ընդդիմությանը պառլամենտ մտնել և եթե թարմացնի իր պառլամենտական կազմն ավելի երիտասարդ նոր կադրերով, իրավիճակը կթուլացնի »,-ասաց նա: Ադրբեջանագետը նկատեց, որ Սիրիայում ամենաթեժ պահին Էրդողանը և Չավուշօղլուն գալիս են Բաքու և հանդես են գալիս կարևոր մեսիջներով: «Առաջինն այն է, որ ֆիքսում են, թե իրենք երկու պետություն, մեկ ազգություն են և որ պետք է համախմբեն իրենց սփյուռքի ջանքերը Հայաստանի դեմ պայքարում: Թուրքիան շնորհակալություն էր Հայտնում Ադրբեջանին Սիրիայի հարցում անվերապահորեն աջակցելու համար և նշեց, որ սատարում է Ադրբեջանին»,-ասաց նա: Ադրբեջանագետը նշեց նաև, որ այդ սատարելը դիվանագիտական մակարդակով չէ, քանի որ աննախադեպ քանակով համատեղ զորավարժություններ են անում: «Ադրբեջանը և Թուրքիան միասնական օրակարգ ունեն Հայաստանի վերաբերյալ: Ադրբեջանում քաղաքական, փորձագիտական շրջանակները ոգևորվեցին Սիրիայում Թուրքիայի գործողություններով՝ ակնարկելով, որ հաջորդը Արցախն է: Եթե Թուրքիայի մոտ ամեն ինչ հաջողվի, Ադրբեջանն է փորձելու իր ուժերը»,-ասաց նա: Ադրբեջանագետը կարևորեց նաև քարոզչական ռազմավարությունը և նշեց, որ այն Հայաստանը չունի և նույնիսկ չի կարողանում որևէ պաշտոնյայից ստանալ համապարփակ պատասխան, թե Արցախի հարցում որն է Հայաստան պաշտոնական դիրքորոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր