00:00:00

Ռումինիան մեզ համար ԵՄ-ի հետ համագործակցության դարպասներից մեկը կարող է դառնալ. Ա. Հարությունյանը՝ Ռումինիայի արքայազնին

12:22, 29 հոկտեմբեր 2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարությունից  հայտնում են, որ նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։ Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն ու մշակույթը հասարակությունն առաջ մղող հիմնական գործոններն են։ Արքայազնը խոսել է Ռումինիայում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերի մասին՝ ընդգծելով, որ մեր երկրների միջեւ պատմական ընդհանրություններ կան, որոնք կարող են ավելի ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու համար եւ ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու ճանապարհին Հայաստանի համար առաջնահերթություն է կրթական համակարգի բարեփոխումը, եւ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցելու այն բոլոր ասպարեզներում, որոնք կծառայեն այդ նպատակին։ Նախարարը նաեւ նշել է, որ Ռումինիան Եվրոպական միության հետ սերտ համագործակցության դարպասներից մեկը կարող է դառնալ։   Արքայազն Ռադուն նշել է, որ արտերկրում կրթություն ստացող ուսանողներն իրենց երկրի յուրօրինակ դեսպաններն են եւ պատրաստակամություն է հայտնել խորացնել գործակցությունը հենց բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում։ Նա ընդգծել է, որ կրթական ու մշակութային կապերի ամրապնդումն անխուսափելիորեն կհանգեցնի նաեւ տնտեսական համագործակցության զարգացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր