00:00:00

Գորիսի քաղաքապետը բանակից ազատվել է զավեշտալի հիմքով (լուսանկարներ)

11:49, 29 հոկտեմբեր 2019

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բանակում չի ծառայել: Մեր տեղեկություններով՝ նա բանակից ազատվել է գիշերազմիզության հիմքով, որն իրական չէ: ArmDay.am-ն Առուշ Առուշանյանի բանակից ազատվելու մասին տեղեկություններ փորձեց ճշտել պաշտպանության նախարարությունից: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից պատասխանեցին, որ Առուշ Առուշանյանն իսկապես չի ծառայել բանակում, բայց այլ մանրամասներ չէին փոխանցել՝ նշելով, որ անձնական գաղտնիք է: ArmDay.am-ի տեղեկություններով՝ Առուշանյանը բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ իշխանությունների հետ, ու թեեւ հայտարարված է, որ պաշտոնյաների բանակից ազատվելու գործերը վերաբացվելու են եւ ուսումնասիրվելու են, ջերմ հարաբերությունների պատճառով Առուշանյանին բան ասող չկա,ավելին  Առուշանյանի բանակից ազատման հիմքերն ու փաստաթղթերը կեղծված են: Նա հայտնվել է նոր իշխանության յուրայինների շարքում և այս պահին նա զբաղեցնում է Գորիսի քաղաքապետի աթոռը ավելին անգամ ուսումնասիրություն չկա նրա բանակից ազատման հիմքերում: Բանակում չծառայելուն զուգահեռ Առուշանյանն առանց վարանելու զինվորական համազգես է հագնում եւ Պնախարարի հետ դիրքեր բարձրանում, եթե կա գիշերամիզության ախտորոշում ,ապա դա էլ պետք է խանգարեր նրան բարձրանալ դիրքեր և զինվորական համազգեստով լուսանկարվել քանի որ դիրքերից զորամաս բավականին երկար ճանապարհ է ,և մի գուցե գիշերը դիրքերում անցկացնելու կարիք լիներ : Մամուլը մի քանի տարի առաջ այս երիտասարդի մասին բավականին ուշագրավ տեղեկություններ էր հրապարակել: Մասնավորապես, ժամանակին Առուշանյանը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ: Այդ նպատակով նա նույնիսկ դաջվածքներ է արել, քրեական տարրերի հետ Երեւանում փորձել հարաբերություններ հաստատել: Սակայն այդ ճանապարհին տարբեր սխալներ է թույլ տվել, ու բանը հասել է նրան, որ «գողականները» Առուշանյանին պարզապես արտաքսել են Երեւանից:  Լուսանկարում Առուշանյանի դաջվածքները  հստակ մատնանշում են նրա մանկության և պատանեկության ձգտումների մասին : 
Առուշանյանը եւս սկանդալների կենտրոնում է: Անցած տարի հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում արտառոց դեպք էր տեղի ունեցել: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այնպես է ծեծի ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որ վերջինս ուշաթափվել էր: Հետաքրքիր է, որ նա հեղափոխությունից հետո շարունակում է պաշտոնավարել, ավելին  ծառայությունից խուսափելու համար որպես յուրային որևէ պատասխանատվության չի ենթարկվել :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր