00:00:00

Շիրակի մարզի հարկայինը նոր պետ ունի

10:20, 29 հոկտեմբեր 2019

Շիրակի մարզի հարկային տեսչությունը նոր պետ ունի։ Այս պաշտոնում նշանակվել է Խորեն Պետրոսյանը, որը տեղափոխվել է Գեղարքունիքի մարզից։ Ըստ ՊԵԿ-ի՝ մեզ տրամադրած տեղեկատվության, նա զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության ընթացիկ հսկողության թիվ 10 /Գեղարքունիքի/ բաժնի պետի տեղակալի պաշտոնը, 2019թ․ հոկտեմբերի 9-ից ազատվել է և նշանակվել նույն տեսչություն- վարչության ընթացիկ հսկողության թիվ 11 /Շիրակի/ բաժնի պետ։ Նախկին պետը՝ Սահակ Այվազյանը, որին ի դեպ, հարկայինի հետ գործի բերումով առնչություն ունեցող շիրակցիներից շատերը չեն ճանաչում, նույնիսկ անուն-ազգանունը չգիտեին, պաշտոնանկ արվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում տպագրված ՀԴՄ կտրոնների թվաքանակի մասին հայտարարությունից հետո։ Վարչապետը նշել էր ՝ այդ օրը Գյումրի է այցելել 15000 մարդ, ռեստորաններում, սրճարաններում ընդհանրապես տեղ չի եղել, սակայն ՀԴՄ կտրոնները տպվել են նույնչափ, որքան նախորդ օրերին։ Վարչապետի այս հայտարարությանը հետևել էր հարկայինի պետի պաշտոնանկությունը, որի մասին հոկտեմբերի 15-ին տված մամուլի ասուլիսում տեղեկացրել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ ՊԵԿ-ը վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ էր կատարել Գյումրիում ՝ պարզելու սեպտեմբերի 21-22-ին բիզնեսին առնչվող ոգևորություն կա՞, թե՞ չկա։ «Մեր կատարած վերլուծություններից հետո Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք, որովհետև կարծել ենք, որ նա իր հերթին թերացել է իր ծառայությունները կատարելիս», -ասել էր Դավիթ Անանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր