00:00:00

Վաղը Գյումրի կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը

23:51, 28 հոկտեմբեր 2019

Aravot.am-ի տեղեկություններով, վաղը Գյումրի կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրան առավոտյան կդիմավորեն «Շիրակ» օդանավակայանում։ Թե ո՞րն է այցի նպատակը, մարզի պաշտոնյաները հստակ չգիտեն, ամենայն հավանականությամբ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան այցելում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ կապված որոշակի հարցեր քննարկելու։ Չի բացառվում, որ քննարկվի նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ դեռ 2015 թվականի մարտ ամսին ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին ուղղված նամակ-ուղերձը, որով վերջինս առաջարկում էր Ռուսաստանի Դաշնության միջոցներով ասֆալտապատել Գյումրու այն փողոցները, որոնք անընդմեջ վնաս են կրում ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայից։ Քաղաքագլխի խոսքը 102-րդ ռազմաբազայի տարածքի, Շիրակացու փողոցը շրջանցող ճանապարհի և «Կազաչի պոստի» հատվածի մասին է։ Քաղաքապետի նամակը դեռ անպատասխան է։ Նշենք, որ ռուսական կողմն այսօր Սերգեյ Շոյգուի անվտանգությանն ուղղված միջոցառումներ է իրականացնում Գյումրիում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր