00:00:00

Վրացական հեռուստաալիքները ենթարկվել են կիբեռգրոհի

21:52, 28 հոկտեմբեր 2019

Վրացական Imedi, Maestro եւ GDS հեռուստաընկերությունները հոկտեմբերի 28-ին ենթարկվել են համատարած կիբեռգրոհի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Facebook-ի իր Էջում գցել Է Imedi-ի լրատվական ծառայության ղեկավար Իրակլի Չիխլաձեն:
Հեռուստաալիքների ղեկավարությունը հայտարարում Է, որ առանձին թանկարժեք համակարգիչներ դուրս են բերվել շարքից եւ դրանք հնարավոր չԷ վերականգնել: Կիբեռգրոհի մասին հայտարարել Է նաեւ Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի ղեկավարությունը: Այնտեղ նշում են, որ որոշ ժամանակով վնասվել են ցանցը, կայքը, ինչպես նաեւ խաթարվել Է ռադիոկայանի աշխատանքը: Անհայտ անձինք հոկտեմբերի 28-ի առավոտյան կոտրել են նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը եւ դրանում զետեղել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ, ինչի մասին հայտնել Է Զուրաբիշվիլիի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան: Նրա խոսքով՝ վարչակազմի աշխատակիցները կայքի կոտրվելու մասին իմացել են ժամը մոտավորապես 11:00-ից հետո: Դրանից հետո որոշում Է ընդունվել անջատել ինտերնետ-պորտալը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր