00:00:00

Շախմատի տղամարդկանց և կանանց թիմերը պարտություն կրեցին

21:28, 28 հոկտեմբեր 2019

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերը պարտություն կրեցին Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում: Բաթումում ընթացող Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում տղամարդկանց թիմը 2,5-1,5 հաշվով զիջեց Ռուսաստանին: Պարտություն կրեց Արման Փաշիկյանը: Կանանց ընտրանին նույն՝ 2,5-1,5 հաշվով պարտվեց Վրաստանին: Իր հաղթանակների շարքը շարունակում է Աննա Սարգսյանն, ով 4-րդ խաղատախտակին 5 հնարավորից վաստակել է 5 միավոր: Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Շախմատիստները կունենան հանգստի մեկ օր՝ հոկտեմբերի 29-ը: Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան 8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրո պարգևավճարներ: Եվրոպայի թիմային առաջնությունը 2017 թվականին անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում: Առաջնության գործող չեմպիոնը Ադրբեջանի հավաքականն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր