00:00:00

Մալաթիա-Սեբաստիայում գազ չի լինի նաև հոկտեմբերի 29-ին

21:16, 28 հոկտեմբեր 2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ի ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 20.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-արևմտյան Ա-1, Ա-3, Ամառանոցային թաղամասերի, Բաբաջանյան փողոցի թիվ 98/2, 98/4, 98/5, 98/6, 98/7, 98/8 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ինչպես նաև նշված շրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին   տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր