00:00:00

Երևանում բացվեց «Զայլինքս» ընկերության գիտահետազոտական կենտրոնը

19:12, 28 հոկտեմբեր 2019

Երևանում հոկտեմբերի 28-ին բացվեց  ամերիկյան «Զայլինքս» (Xilinx) տեխնոլոգիական ընկերության «Զայլինքս Արմենիա» գիտահետազոտական կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ինչպես նաև «Զայլինքս» տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Փենգը: Ընկերությունը հայտնի է նրանով, որ ստեղծել է FPGA  (Field-Programmable Gate Array) միկրոսխեմաները, որի ծրագրավորման օգնությամբ կարելի է փոխել ազդանշանային ուղին տրամաբանական տարրերի միջև, ինչը ավելի է հեշտացնում են ոչ բարդ գործողությունների համար նախատեսված սարքերի արտադրանքը: Վիկտոր Փենգը հայտնեց, որ Հայաստանում ընկերության ներկայացուցչության բացումը շատ հետաքրքիր փորձ կլինի: «Կարծում եմ, որ Հայաստանը նույնպես նորարարության ոլորտում բավականին մեծ ներուժ ունի, այդ իսկ պատճառով այստեղ մեր կենտրոնի բացումը նպատակ ունի զարգացնելու այդ հնարավորությունը»,- ասաց Փենգը: «Զայլինքս» տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրենը հայտնեց, որ այս պահին կենտրոնը ունի 15 աշխատակից,  իսկ հետագայում նախատեսում են ունենալ 50 աշխատակից: «Մենք իրականացնելու ենք երկարաժամկետ ծրագիր և Հայաստանում մեծ ակնկալիքներ ունենք:  Ընկերությունը համագործակցելու է տարբեր համալսարանների և համայնքների հետ»,- ընդգծեց Փենգը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ Հայաստանը նպատակ ունի դառնալ տեխնոլոգիական կենտրոն, որտեղ ստեղծագործող մարդիկ ցանկություն կունենան աշխատել և ապրել Հայաստանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր