00:00:00

Շատ ուրախ եմ, որ BBC-ին տված իմ հարցազրույցը Հայաստանում բավականին ակտիվ քննարկում է ունեցել. Զոհրաբ Մնացականյան

15:09, 28 հոկտեմբեր 2019

ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է՝ ուրախ է, որ BBC-ին տված իր հարցազրույցը Հայաստանում բավական ակտիվ քննարկում է ծավալել: «Ես նկատեցի, որ բավականին դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ողջունելի է և ի ցույց է դնում այն ամենը, ինչին մենք պնդում ենք՝ բազմակարծությունը, ժողովրդավարական հիմքերի առկայությունը, առողջ քննադատության, առողջ հասարակության կարողությունների ամրապնդումը»: Մնացականյանը նշում է, որ մասնակցել է հաղորդաշարին՝ գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է լինելու: Մասնակցել է, որպեսզի ամրագրվի այն դիրքորոշումները, որոնք բխում են Հայաստանի շահերից: Մնացականյանը շնորհակալ է հնչած կարծիքների համար, ասում է՝ եղել են թե՛ քննադատական, թե՛ կառուցողական կարծիքներ, որոնք լսելը օգտակար են եղել նաև իր համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր