00:00:00

«Այսօր ԱԺ-ում պայթեց ևս մեկ միֆ. готовьтесь к худшему». Էդուարդ Շարմազանով

12:48, 28 հոկտեմբեր 2019

Այսօր ԱԺ-ում պայթեց եւս մեկ միֆ... hեղափոխական վարչապետը, ով ընդամենը 1.5 տարի առաջ կախարդական փայտիկի գործադրմամբ տնտեսության թռիչքային զարգացում, աննախադեպ ներդրումներ եւ տնտեսական հեղափոխություն էր խոստանում, քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ բյուջե 2020-ից դրված է ոչ թե թռիչքային ու հեղափոխական, այլ պահպանողական կանխատեսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Համեմատության կարգով նշեմ, որ ՀՀԿ-ի կառավարությունը երբ հեռանում էր, 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշ էր ապահովել, իսկ Նիկոլի կառավարությունը կանխատեսում է ընդամենը 4.9 տնտեսական աճ: Այնպես որ, հարգելի քայլողներ, դմփդմփողներ եւ հեղափոխության ջատագովներ, ինչպես ասում են՝ готовьтесь к худшему. Կախարդական փայտիկ չի եղել ու չկա: Հ.Գ. Փաստորեն թռիչքային զարգացումը վերաբերում էր միմիայն պրեմիաներին, նախարարների աշխատավարձերի թաքուն բարձրացման եւ բյուջեի հաշվին աննպատակ շռայլ վոյաժներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր