00:00:00

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա

12:23, 28 հոկտեմբեր 2019

Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված՝ 2020 թվականին սոցիալական և տնտեսական վիճակի փոփոխություն է ակնկալվում: Այսօր ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020-ի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում: Մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Եկամտահարկի համար հարթ դրույքաչափ ենք սահմանել, փաստացի հենց դրա արդյունքում այդ աշխատավարձի բարձրացումը կլինի»,- ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ կենսաթոշակների միջին չափի բարձրացում է նախատեսվում 10 տոկոսի չափով, իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն էլ կադառնա 300 հազար դրամ:
«Գործող՝ առաջին և երկրորդ երեխաների համար 50 և 150 հազար դրամ է նախատեսված, բայց այդ թվերը կավելանան: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք 25 500 դրամի չափով՝ գործող 18 000-ի փոխարեն»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր