00:00:00

Երևանի և ևս 3 մարզի մի շարք բնակավայրերում վաղը կդադարեցվի գազամատակարարումը

19:30, 27 հոկտեմբեր 2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային  աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 28-ին  ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ գյուղի, ժամը 12.30-ից մինչև ժամը 18-00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների թաղամասի  թիվ 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 2, 4, 8 շենքերի, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Արարատի մարզի Գոռավան գյուղի գազասպառողների, Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզի և «Ճերմակ առագաստ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության հետ կապված աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 20.00-ն դադարեցվելու է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-արևմտյան Ա-1,  Ա-3, թաղամասերի, Ամառանոցային թաղամասի առանձնատների, Բաբաջանյան փողոցի թիվ 98/2, 98/4, 98/5, 98/6, 98/7, 98/8 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ինչպես նաև նշված շրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք        պահպանել անվտանգության կանոնները: Գազամատակարարման դադարեցման և վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է ընկերության հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր