00:00:00

ԵԿՄ-ն այցելել է Եռաբլուր. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 20 տարի

10:50, 27 հոկտեմբեր 2019

Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այսօր` հոկտեմբերի 27-ին` 1999թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ, այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Եռաբլուրում է նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ սպանվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը: ԱԺ զինված մուտք էին գործել Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11-ին դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցել էր, որ սահմանված կարգով դիմումը քննարկվելու է 80-օրյա ժամկետում։ Այս տեղեկության հրապարակումից հետո որպես անկախ պատգամավոր հանդես եկող Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հանդիպել է Նաիրի Հունանյանի հետ եւ 2.5 ժամ զրուցել նրա հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր