00:00:00

Հոնկոնգի դատարանը արգելել է ոստիկանների անձնական տվյալները հրապարակել համացանցում

23:34, 26 հոկտեմբեր 2019

Հոնկոնգի դատարանը արգելել է ոստիկանների անձնական տվյալները հրապարակել համացանցում։ Ըստ շաբաթ օրը հրապարակված որոշման, արգելվում է առանց նախնական պայմանավորվածության հրապարակել նրանց անունները, հասցեները, ծննդյան ամսաթվերը եւ սոցցանցերում անձնական էջերի հղումները, ինչպես նաեւ՝ նրանց հարազատների եւ ազգականների լուսանկարները, հայտնում է DW-ը։ Սահմանափակումն առայժմ մտցվում է 14 օրով։ Բացի այդ, դատարանը որոշել է, որ չի կարելի «ահաբեկել եւ հետապնդել» ոստիկաններին, ինչպես նաեւ «սպառնալ եւ կոպտել» նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին։ Արգելքը թույլ չի տալիս որեւէ բացառություն, այն տարածվում է նաեւ զանգվածային լրատվամիջոցների վրա։ Նախկինում Հոնկոնգի իրավապահ մարմինները բազմիցս բողոքել էին, որ շատ աշխատակիցներ հետապնդման են ենթարկվում այն պատճառով, որ նրանց անձնական տվյալները հրապարակվում են համացանցում։ Սակայն արգելքի քննադատները մտավախություն ունեն, որ դա կսահմանափակի լրագրողների գործունեությունը։ Նրանք նաւ ենթադրում են, որ նոր օրենքը ցուցարարների դեմ բռնություն կիրառող ոստիկաններին կօգնի թաքցնել իրենց անձը։ Հոնկոնգի համալսարանից մամուլի ոլորտի փորձագետ Շերոն Ֆաստը նշել է, որ օրենքը շատ անորոշ է ձեւակերպված։ Նա հիշեցրել է, որ լրագրողները եւ ընդդիմության ներկայացուցիչները նույնպես տուժել են անձնական տվյալների հրապարակումից, սակայն նրանք պաշտպանություն չեն ստացել։ Հոնկոնգում բազմամարդ ցույցերը հունիսից չեն դադարում։ Դրանց մասնակիցները սկզբում հանդես էին գալիս ենթադրյալ իրավախախտներին Չինաստանի իշխանություններին հանձնելու կառավարության մտադրության դեմ։ Ավելի ուշ ցուցարարները սկսեցին ժողովրդավարական բարեփոխումների անցկացում, համընդհանուր ընտրական իրավունք եւ Հոնկոնգի քաղաքապետ Քերի Լամի հրաժարականը պահանջել։ Բացի այդ, ցուցարարները կոչ են անում նախկին ցույցերում ոստիկանական բռնությունների անկախ հետաքննություն անցկացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր