00:00:00

Գագիկ Սուրենյանը հիշել է` ինչպիսի եղանակ էր անցած տարի այս օրը Հայաստանում

13:37, 26 հոկտեմբեր 2019

Այս տարվա աշունը բավական շռայլ է ու դեռ շարունակում է արևոտ օրեր պարգևել մեզ։ Առայժմ ցրտերի հետքն էլ չի երևում, մինչդեռ անցած տարի Հայաստանի որոշ մարզերում հոկտեմբերյան այս օրը ձյուն էր տեղում։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում երկու օր է` հիշում է նախորդ տարիների ձնառատ հոկտեմբերը։ «Անցած տարի այս օրը հանրապետության մի շարք շրջաններում առատ ձյուն էր տեղում»,–գրել է նա և հրապարակել մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է տղամարդը ձյունը մաքրում մեքենայի վրայից։ Մեկ այլ լուսանկար էլ նա հրապարակել էր երկու օր առաջ` հիշելով 2016 թվականի հոկտեմբերի 24-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր