00:00:00

Իմ կողմից լրագրողին «Ներսես Շնորհալու» շքանշան Հայաստանին մատուցած ծառայության համար. Ստեփան Դանիելյան

13:10, 26 հոկտեմբեր 2019

bbc-ի լրագրողն իր պրովոկացիաներով մեզ ցուցադրեց Հայաստանի դիվանագիտության խղճուկ վիճակը, նաև արտգործնախարարի պատրաստվածության մակարդակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «bbc-ի լրագրողին շնորհակալություն եմ հայտնում փայլուն հարցազրույցի համար։ Իր պրովոկացիաներով մեզ ցուցադրեց Հայաստանի դիվանագիտության խղճուկ վիճակը, նաև արտգործնախարարի պատրաստվածության մակարդակը։ Իմ կողմից լրագրողին "Ներսես Շնորհալու" շքանշան Հայաստանին մատուցած ծառայության համար։ Հիմա անդրադառնամ ընդամենը մեկ ասպեկտի։ Եթե Մնացականյանը գովազդում է "հեղափոխությունը" , իսկ Հին Հայաստանը ներկայացնում է որպես հանցագործ ռեժիմ, ապա ճիշտ է անում լրագրողը, որ մեր հաղթանակները ներկայացնում է որպես պատերազմի հանցագործություններ։ Իրոք, ոնց են կարող հանցագործներն արդար պետերազմ վարել»,- գրել  է նա։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ամերիկյան BBC հեռուստաալիքի Hardtalk հաղորդմանը, ինչն այսօր դարձել է քննարկման թեմա քաղաքական, հասարակակն գործիչների շրջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր