00:00:00

Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է. Շարմազանով

11:31, 26 հոկտեմբեր 2019

«Մինչ Փաշինյանի կառավարության Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է, Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում հերթական անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, և խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն: Պատմական տարածք ունենալու համար նախ և առաջ պետականության պատմություն պետք է ունենալ: Հիշեցման կարգով նշեմ՝ Թուրինի Յուվենտուսը 21 տարի ավելի շուտ է հիմնադրվել, քան Ադրբեջան պետությունը: Հ.Գ. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չպետք է ունենա»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր