00:00:00

Ավարտվեց հերթական խորհրդարանական քառօրյան

16:46, 24 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցմամբ հաստատեց օրենքների մի շարք լրացումներ։ Պատգամավորները, մասնավորապես, հավանություն տվեցին. Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 119, միաձայն); Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 96, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 7); «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 110, միաձայն); «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 118, միաձայն); «Առեւտրի եւ սպասարկումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 119, միաձայն); Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 117, միաձայն); «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 120, միաձայն); «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծում (կողմ՝ 116, միաձայն); Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 119, միաձայն); Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 118, միաձայն)։ Խորհրդարանականները նաեւ հավանություն տվեցին առաջին ընթերցմամբ օրինագծերին. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի հաստատման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծին (կողմ՝ 73, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 37); «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծին (կողմ՝ 120, միաձայն); «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին (կողմ՝ 119, դեմ՝ 1)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր