00:00:00

Մարգահովիտ համայնքում բացվել է «Առաջատար ֆերմա» և անասնաբուժական կետ

01:35, 24 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 23-ին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում մասնակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության՝ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում «Առաջատար ֆերմայի» և անասնաբուժական կետի բացման արարողությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոն, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության, Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության, տեղական ու միջազգային կազմակերպությունների և ծրագրի շահառու համայնքների ներկայացուցիչներ: Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրի իրականացման հարցում գործուն դերակատարություն ունենալու համար և նշել, որ բարձր է գնահատում Շվեյցարիայի զարգացման գործակալության դերը տարածաշրջանում նորարար քայլերի ու սկզբունքների ձևավորման, ինչպես նաև գյուղատնտեսական գործունեության ձևն ու բովանդակությունը փոխելու հարցում: Դեսպան Ստեֆանո Լազարոտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը աջակցության և ծրագրին դրական ներուժ փոխանցելու համար: Ինչպես նշել է դեսպանը, Շվեյցարիան սկսել է աջակցել հայկական գյուղատնտեսության զարգացմանը դեռևս 2006 թվականից, և մինչ օրս կաթի և մսի արտադրության շղթայում գրանցվել է ինչպես քանակական, այնպես էլ որակական աճ։ «Դեռևս անելիքներ շատ կան, և Շվեյցարական ֆոնդը շարունակելու է աջակցել և օգնել հայաստանյան գյուղական համայնքերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է դեսպան Լազզարոտոն։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդգծել է, որ լուրջ ուշադրություն է դարձվում անասնապահության զարգացման գործին: «Մարզն ունի մեծ ներուժ, և հարկավոր է նման ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների շնորհիվ բացահայտել ու կիրառելի դարձնել այդ ներուժը, որը եկամտաբեր բիզնես կդառնա տասնյակ գյուղատնտեսների համար»,- ասել է մարզպետը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով: Ծրագրի արդյունքում նախատեսվում է բարելավել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի, մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությունը, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների և բիզնեսի զարգացման ծառայությունների հասանելիությունը, ձևավորել տարածաշրջանային սերտ կապեր, հզորացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսական արտադրողների կարողությունները:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր