00:00:00

Մոսկվան Անկարայի հետ քննարկում Է C-400-ի լրացուցիչ մատակարարումները

16:51, 23 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ մատակարարումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին Սոչիում «Ինտերֆաքս»-ին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեեւը: Նրա խոսքով՝ ներկայում Մոսկվան եւ Անկարան արդեն քննարկում են «օպցիոնը, ֆինանսական մոդելը, մատակարարումների ժամկետները»: Բացի այդ, ռուս մասնագետները թուրք զինվորականներին սովորեցնում են օգտագործել այն տեխնիկան, որն արդեն մատակարարվել Է, հավելել Է Միխեեւը: «Ուսուցման ծրագրի ավարտից հետո թուրքական կողմը համալիրը կդնի մարտական հերթապահության»,-ասել Է պետական ընկերության ղեկավարը: Հունիսի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ Թուրքիային C-400-ի մատակարարման պարտավորագիրը նախատեսում Է տեխնոլոգիաների մասնակի փոխանցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր