00:00:00

Եթե քրդերը հետ չքաշվեն, կհայտնվեն «թուրքական բանակի գլանիվի» տակ. Պեսկով

15:34, 23 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ը, որը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցներն Էր, լքել Է նրանց, թողնելով սահմանին, ստիպելով կռվել թուրքերի դեմ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որը կասկած Է հայտնել, թե քրդերը կհեռանան ռուս-թուրքական պայմանավորվածություններով նախատեսված տարածքից: «ԱՄՆ-ը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցն Էր: Ի վերջո, Նահանգները լքեցին քրդերին եւ ըստ Էության դավաճանեցին նրանց: Իսկ այժմ նրանք նախընտրում են քրդերին թողնել սահմանում եւ այդ կերպ հարկադրում նրանց՝ կռվելու թուրքերի դեմ»,-ասել Է Պեսկովը: Նրա խոսքով՝ միանգամայն ակներեւ Է, որ եթե քրդական զինված կազմավորումները հետ չքաշվեն, «ապա այդ դեպքում ստիպված կլինեն հետ քաշվել սիրիացի սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը»: «Եվ փաստորեն մնացած քրդական կազմավորումները կընկնեն թուրքական բանակի գլանիվի տակ»,-ընդգծել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր