00:00:00

Կադիրովը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում

03:47, 23 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը տարվա ընթացքում ռեկորդային իրադարձություններին ամենաշատ մասնակցության համար հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով գրքի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Կոնենկոյին։ «Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ռեկորդ է սահմանել՝ որպես Ռուսաստանի սուբյեկտի ղեկավար, որը մեկ տարվա ընթացքում տարբեր օրերի ամենաշատ թվով ռեկորդների է ներկա եղել»,- բացատրել է Կոնենկոն։ Նրա խոսքերով, արտոնագիրը երեքշաբթի օրը Մոսկվայում Ռեկորդների գրքի 7-ամյա տարելիցի արարողության ժամանակ կհանձնվի Չեչնիայի սպորտի նախարար Մուսա Խանարիկովին, որը ներկա կլինի միջոցառմանը։ Ավելի վաղ, ապրիլին, Ռուսաստանի ռեկորդների գիրքը Չեչնիայում ազգային հագուստով զանգվածային շարային հեծյալ արշավի համաշխարհային ռեկորդ էր գրանցել։ Դրան մասնակցում էր 1200 հեծյալ՝ Կադիրովի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր