Գերմանիայի Հերնե քաղաքում ավելի քան 60 մարդ մասնակցել է քրդերի և թուրքերի միջև զանգվածային ծեծկռտուքին: Այս մասին, տեղական ոստիկանության հաղորդագրություններին հղում կատարելով, հայտնել է Die Welt- ը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա դաշնային հողի վրա: Մասնակիցները մահակ և ձողեր են օգտագործել, նրանցից մեկը ձեռքին դանակ է ունեցել, բայց սառը զենքը չի օգտագործվել: Կռվի արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է մեկ մարդ: Բախումը ժամանակին դադարեցվել է ոստիկանության կողմից պղպեղի ցողաշիթ կիրառելուց հետո:
Հաղորդվում է, որ իրավապահներին հաջողվել է նույնականացնել մի քանի մասնակիցների, բայց դեռևս ոչ ոք չի ձերբակալվել:
Այս դաշնային հողում անցած շաբաթվա ընթացքում մի քանի բախումներ են տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև. անցած շաբաթ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների դեմ ցույցին մասնակցող քրդերը ավերել են թուրքական սրճարանը: Այդ զանգվածային ծեծկռտուքի հետևանքով հինգ մարդ տուժել էր:
Ազգերի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն սկսելու մասին: