00:00:00

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է հայկական արմատներով կոնգրեսականի կոչ-նամակը

02:43, 23 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական Աննա Գ. Էշուի՝ «Հարգելի գործընկեր» նամակը, որը կոչ է անում աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ H.Res.296 բանաձևին:
Այս մասին տեղեկացրին համագումարից:
«Իմ ընտանիքի անդամները եղել են այդ մարդասպանների մեջ: Իմ մայրը իմ տատի հետ փախել է Հայաստանից, իսկ հայրս՝ ասորի քրիստոնյա, քշվել է Մերձավոր Արևելքից: Երկուսն էլ ողջ կյանքի ընթացքում կրել են Օսմանյան թուրքերի վայրագրությունները: Կոնգրեսի որպես միակ հայկական- ասորական արմատներով անդամ, ես կոչ եմ անում ձեզ՝ հարգել այն անթիվ անհատներին և միանալ ձեր 112 կոլեգաներին` օժանդակելու բանաձևին, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,- նշում է Էշուն:
Էշուն կոնգրեսի միակ հայ-ասորի անդամն է: Կոնգրեսում իր ողջ գործունեության ընթացքում նա մշտապես աջակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը և ամբողջ աշխարհում կրոնի ազատությանը:
 Նա շնորհակալություն է հայտնել ամերիկահայ համայնքի և Ամերիկայի հայկական համագումարին՝ Հայոց ցեղասպանության  ճանաչման նպատակով ակտիվ աջակցության համար:   Համագումարի՝ Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը նշել է, որ համագումարը ողջունում է կոնգրեսականի ջանքերը և կշարունակի առաջ մղել օրենսդրության ընդունումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր