00:00:00

Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս

02:02, 23 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոչ արել տարածաշրջանից դուրս բերել իր զորքերը, հաղորդում է AP-ը: Տուսկը Ստրասբուրգում ԵՄ օրենսդիրներին հայտնել է, որ «ոչ ոք չի խաբվում այսպես կոչված հրադադարի համաձայնությամբ», որը նախորդ շաբաթ կնքել են ԱՄՆ-ը եւ Թուրքիան: Նրա խոսքով՝ Թուրքիան, որը ԵՄ անդամակցության թեկնածու է, պետք է դադարեցնի իր ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերն ու պահպանի միջազգային մարդասիրական իրավունքը: Նա նշել է, որ այլ գործողություններ նշանակում են անընդունելի տառապանք, «Իսլամական պետության» հաղթանակ եւ լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր