00:00:00

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

21:09, 22 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

Հոկտեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։ Վրաստանի վարչապետի ելույթով մեկնարկած բացման արարողությունից հետո տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, Ուզբեկստանի փոխվարչապետ էլյոր Գանիեւը, Չինաստանի կառավարության Եվրասիայի համար հատուկ բանագնաց Լի Հուեյը եւ Ասիական զագացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենը։ Քննարկումը համակարգում էր հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին։ Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրել  են այն առանցքային ոլորտները եւ հավակնոտ նախագծերը, որոնց միջոցով երկրները նախատեսում են ընդլայնել  իրենց ելքը միջազգային շուկաներ եւ էլ ավելի ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։ Ելույթներին հաջորդող քննարկման ընթացքում պատասխանելով համակարգողի հարցերին՝  Տիգրան Ավինյանն անդրադրաձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, իրականացվող բարեփոխումներին եւ երկրի գրանացած հաջողություններին։   Հաջորդիվ, ՀՀ փոխվարչապետը խոսել է թվային դարաշրջանում պետությունների եւ կառավարությունների ունեցած հնարավորությունների եւ մարտահրավերների մասին, եւ այս համատեքստում Հայաստանի օրինակով ներկայացրել պետական  կառավարման համակարգում իրականացվող վերափոխումները՝ տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելու եւ թվայնացման օգուտները քաղելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր