00:00:00

Հարյուրավոր տրակտորներ ագելափակել են Բեռլինի կենտրոնը

18:54, 22 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Շուրջ 200 տրակտորներ արգելափակել են Բեռլինի կենտրոնը, որտեղ հոկտեմբերի 22-ին ֆերմերները ցույց են անցկացնում կառավարության նոր պլանների դեմ, որոնք, ինչպես կարծում են ցուցարարները, կդժվարացնեն ֆերմերային տնտեսություն վարելը: Այս մասին հայտնել Է Die Welt հեռուստաալիքը: Ինչպես գրում Է Berliner Morgenpost թերթը, տեղում հերթապահում Է ավելի քան 600 ոստիկան: Նման ակցիա Բեռլինում առաջին անգամ չի անցկացվում, այս անգամ ֆերմերներն այս կերպ են արձագանքել կառավարության նոր ագրարային փաթեթին, որը ներկայացվել Էր սեպտեմբերին: Ֆերմերների կարծիքով, պլանավորվող միջոցառումները լրացուցիչ դժվարություններ կստեղծեն գյուղացիների համար: Մասնավորապես, կառավարությունը պլանավորում Է խստացնել պարարտանյութերի օգտագործման նորմերը: Համանման ակցիաներ հոկտեմբերի 22-ին անցկացվում են Բոննում, Վյուրցբուրգում, Մյունհենում, Բայրոյթում, Շտուտգարտում, Ֆրայբուրգում, Մագդեբուրգում եւ Հաննովերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր