00:00:00

«Թուրքիայի ոչ պատշաճ վարքի դեպքում մենք պատժամիջոցներ կկիրառենք». Թրամփ

14:46, 22 հոկտեմբեր 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայանալիք նիստից առաջ հայտարարել է, որ Սիրիայում հրադադարը կշարունակվի: Այս մասին տեղեկացնում է Haberler.com կայքը:
Ըստ նրա՝ հնարավոր են միայն փոքր բախումներ թուրքերի և քրդերի միջև, բայց անգամ դրանք շատ փոքրաթիվ կլինեն: Թրամփը սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել և բարձրացնել մաքսատուրքերը, եթե նա իրեն ոչ պատշաճ դրսևորի: ԱՄՆ նախագահն այս մասին հայտնել էր նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում անցկացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շուրջ ձեռք բերված հրադադարից առաջ: ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Սիրիայի քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) դուրս են եկել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններից: Թրամփն ընդգծել է, որ իրենք քրդերին չէին խոստացել 400 տարի մնալ տարածաշրջանում, և զորքերը դուրս հանելու որոշումը ճիշտ և խելացի որոշում էր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր