00:00:00

Թուրքիայի դեսպանը կարծում է, որ «Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու» մասին Պոմպեոյի ելույթը սխալ են թարգմանել

18:30, 22 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Անկարան կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ելույթը, որի ժամանակ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, սխալ են թարգմանել: Այս մասին հայտարարել է Ուզբեկստաոնւմ Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սուրեյա Էրը, գրում է РИА Новости-ն:
«Կարծում եմ, այնտեղ սովորական մարդկային գործոն կա: Սովորական թարգմանչական սխալ: Ես չեմ կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման անպատասխանատու հայտարարություն անել: Մեզ համար կարևոր են գրավոր օրակարգային հայտարարությունները»,- ասել է դեսպանը Տաշքենդում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Թրամփը պատրաստ է ռազմական գործողությունների Թուրքիայի դեմ, բայց Վաշինգտոնը նախընտրում է խաղաղությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր