00:00:00

Թրամփը խիստ անհանգստացած է Մեքսիկայի կայունության խնդրով. ԱՄՆ դեսպան

17:59, 22 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Մեքսիկայում անկայունությունը Կուլյականում՝ Մեքսիկայի Սինալոա նահանգի մայրաքաղաքում բռնության բռնկումից հետո, խիստ անհանգստացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այսպիսի հայտարարությամբ երկուշաբթի Կանկունում գործնական համաժողովի ժամանակ ասել է լատինամերիկյան երկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Քրիսթոֆեր Լանդաուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Շաբաթ օրը նախագահ Թրամփը ցանկանում էր ընդգծել իր աջակցությունը Մեքսիկային, եւ ես նույնպես շատ երկար խոսել եմ նախագահի հետ ուրբաթ օրն այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Կուլյականում, չէ՞ որ նա շատ անհանգիստ է Մեքսիկայի կայունության հարցում»,- դեսպանին իր կայքում մեջբերում է Milenio թերթը։ Լանդաուի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի հարեւան երկիրը կայուն եւ բարգավաճ լինի։ Մեքսիկացի ուժայինները հոկտեմբերի 17-ին Կուլյականում բռնել էին Օվիդիո Հուսման Լոպեսին՝ «Սինալոա» թմրակարտելի նախկին պարագլուխ Խոակին Հուսմանի որդուն։ Նրան բռնելուց հետո քաղաքում մարտեր էին սկսվել զինվորականների եւ հանցավոր խմբի անդամների միջեւ։ Բախումների հետեւանքով զոհվել է ինը մարդ, ավելի քան 20-ը՝ տուժել։ Այդ նույն օրը իշխանությունները հրամայել են ազատ արձակել Լոպես Հուսմանին, որպեսզի վտանգի չենթարկեն տեղի բնակչությանը։ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի խոսքով՝ Թրամփն անցած շաբաթ իր հետ հեռախոսազրույցների ընթացքում «համերաշխություն է հայտնել» Կուլյականի իրադարձությունների առիթով։ Ինչպես տեղեկացրել է Մեքսիկայի ԱԳՆ ղեկավար Մարսելո Էբրարդը, կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ից լատինամերիկյան երկիր զենքի մաքսանենգության դեմ պայքարում։ Մեքսիկան ԱՄՆ գլխավոր առեւտրային գործընկերներից է։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին ապրանքաշրջանառության ծավալը երկու երկրների միջեւ գերազանցել է 360 մլրդ դոլարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր