00:00:00

Արսեն Բաբայանի ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով

15:52, 22 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

Այն, որ կառավարության գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձը ավելացվել է 1,5-2 անգամ, խոսում է այն մասին, որ վարչապետը գործում է գաղտնի եւ նրա բոլոր պնդումները, թե ինքը պետք է լինի թափանցիկ, վերաբերում է միայն երեւի խորովածի փառատոններին եւ գինի-փարթիներին, եւ սա մտահոգիչ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է սիրո եւ համերաշխության մասին, հայտարարում էր, որ վենդետա չի լինելու, սակայն այսօր տեսնում ենք, որ բոլոր նրանք, որոնք չեն կզում Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրեկտիվների տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի հետ: Երեկ էլ տեղեկացանք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշումէ  ՍԴ նախագահի վրա եւ շինծու է: Հատկապես, երեք փաստաբաններից մեկը նշեց, որ այն հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է  համաներման տակ է ընկնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր