Թագադրման արարողությունը հեռարձակվել է երկրի բոլոր հեռուստաալիքներով:
«Ահա այստեղ` գահակալման այս արարողության ժամանակ, հայտարարում եմ գահ բարձրանալուս մասին: Երդվում եմ ժողովրդիս կողքին կանգնած և Սահմանադրության համաձայն ծառայել Ճապոնիային և նրա ժողովրդին՝ որպես նրա գոյության խորհրդանիշ՝ հանուն Ճապոնիայի ժողովրդի բարօրության և աշխարհի խաղաղության: Թո՛ղ մեր ժողովրդի իմաստությունն ու եռանդը երկիրն ավելի մեծ բարգավաճման տանի»,- ասել է կայսրն արարողության ժամանակ:
Պաշտոնական արարողության ժամանակ Ճապոնիայի վարչապետը նույնպես հանդես է եկել ողջույնի խոսքով: Ելույթից հետո վերջինս երեք անգամ բացականչել է «բանձայ», ինչը նշանակում է՝ «10 հազար տարի», այսինքն՝ «երկար տարիներ»:
Կայսեր հռչակման արարողությունը տեղի է ունեցել շուրջ 2000 հյուրերի ներկայությամբ, որոնցից 4 հարյուրն օտարերկրյա պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ են: Արարողությունը տեղի է ունեցել Տոկիոյի կայսերական պալատի «Սոճիների սրահում»: