Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հոկտեմբերի 22-ին անցկացվելիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը՝ չբացառելով, որ առաջնորդներն առանձնազրույց կունենան։
«Բանակցություններ տեղի կունենան ոչ մեծաթիվ պատվիրակությունների կազմով։ Չի բացառվում, որ Պուտինն ու Էրդողանը կզրուցեն առանձին։ Այնուհետև առավել ընդլայնված ձևաչափափով կկայանա աշխատանքային նախաճաշ, որի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին»,- ասել է Ուշակովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի կապերը լավ են զարգանում, կան լավ արդյունքներ համագործակցության բոլոր ուղղություններով, աճում է երկկողմ ապրանքաշրջանառությունը։