08:13:01

ԱԺ քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի Կարեն Կարապետյանի հայտարարությունը

01:37, 22 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ 2016 թվականին բանակին մատակարարվող բենզինն անորակ է եղել։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխաններից մեկի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով անցյալ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում: «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝factor.am

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31