00:00:00

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ԱԱԾ-ում է

17:30, 18 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն այս պահին ԱԱԾ-ում է, հաղորդում է 168.am-ը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Դարակերտում գտնվող տուն։ Հրայր Թովմասյանի հայրը՝  75–ամյա Վարդան Թովմասյանը, իր տուն ԱԱԾ քննիչների այցելության մասին ասել էր, թե  ընդամենը հետաքրքրվել են՝ ինչ միջոցներով են իրենք նորոգել տան տանիքը։ Իր հերթին Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ ժամը 14:30-ին լինելու է ԱԱԾ շենքի դիմաց: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,- ընդգծել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր